ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 
  • «Լավագույն գիտական աշխատանք»

    «Լավագույն գիտական աշխատանք»

    06.10.2013| 11:09
    Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրությունը արժանացել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության հայտարարած «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի առաջին մրցանակին՝ «Արվեստ, լեզու և գրականություն» անվանակարգում:
  • «Չեմ ուզում, որ իմ հինգ տարեկան երեխան ստանա համակարգիչ»

    «Չեմ ուզում, որ իմ հինգ տարեկան երեխան ստանա համակարգիչ»

    04.10.2013| 15:45
    ՀՀ կառավարության ծրագրի համաձայն` յուրաքանչյուր առաջին դասարանցու պետք է տրամադրվի անվճար համակարգիչ: Գաղտնիք չէ, որ մեր օրերի մարդը ժամանակի զգալի մասն անցկացնում է համակարգչի էկրանի առաջ, ավելի ստույգ` վիրտուալ տարածքում: Թե տեխնոդարը ինչ խնդիրների առաջ է կանգնեցնում ժամանակակից մարդուն, նույնպես հայտնի է յուրաքանչյուրին: Ռիսկային խմբում, իհարկե, երեխաներն են: Ծնողները մի կողմից փորձում են համակարգչի առջև նստելու ժամերը սահմանափակել, մյուս կողմից, հնարավորության սահմաններում, ամեն ծնող ուզում է, որ իր երեխան չզրկվի ժամանակի «բարիքներից»` վերջին արտադրության համակարգիչ, բջջային հեռախոս և այլն:
  • Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ

    Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ

    03.10.2013| 16:50
    Այսօր Երևանում ավարտվել է Բրիտանական խորհրդի կազմակերպած «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» խորագրով երկօրյա համաժողովը։ Միջոցառումը նպատակ ուներ համակողմանի քննարկել դասավանդման բնագավառում իրականացվող փոփոխությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող մեթոդների դրական և բացասական ազդեցությունները:
  • Ճարտարագիտական կրթությունը Հայաստանում լավ ավանդույթներ ունի

    Ճարտարագիտական կրթությունը Հայաստանում լավ ավանդույթներ ունի

    03.10.2013| 16:37
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը: Նախարարը, ողջունելով բուհի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ այն նոր հնարավորությունններ է բացում հայ ուսանողների համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ճարտարագիտական կրթությունը Հայաստանում դրված է լավ ավանդույթների վրա. ներկա կրթական ոլորտը, ըստ նախարարի, խորհրդայինից վերցրել է այն լավագույնը, որ կար այդ համակարգում:
  • Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ

    Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ

    02.10.2013| 13:50
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաև ավարտական աշխատանքները օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը:
  • Քննարկվեցին կրթության արդիականացման խնդիրներ

    Քննարկվեցին կրթության արդիականացման խնդիրներ

    02.10.2013| 13:29
    Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից:
  • Երկու դպրոցի պատմություն

    Երկու դպրոցի պատմություն

    01.10.2013| 11:40
    Իրական կյանքի համար պիտանի, ինչպես նաև ծովագնացության ասպարեզում գիտուն, բանիմաց, մասնագետ երիտասարդներ պատրաստելու նպատակներով վաճառական Նիկողայոս Հովհաննեսի Աղաբաբյանը (1754, Նոր Ջուղա-1809, Աստրախան) մտադրվում է նոր տեսակի ուսումնական հաստատություն ստեղծելուն: Նա հոր մահից հետո, 1754-ին եղբոր` Հակոբի հետ տեղափոխվում է Ռուսաստան, ընդունում ռուսական հպատակություն, որոշ ժամանակ ապրում Մոսկվայում:
  • Հաստատվել են հեռակա ասպիրանտուրայի տեղերը

    Հաստատվել են հեռակա ասպիրանտուրայի տեղերը

    30.09.2013| 14:49
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլիի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը, հրաման է ստորագրել «ՀՀ 2013/2014 ուսումնական տարվաասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերիբաշխումը հաստատելու մասին»:
  • Որոշվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

    Որոշվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

    26.09.2013| 14:02
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
  • Կրթական կարիքների գնահատման նոր համակարգ

    Կրթական կարիքների գնահատման նոր համակարգ

    25.09.2013| 16:02
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: